Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Ասում են

Ասում են
24.10.2022 | 07:32

Իրանը տեսնում է, որ Հայաստանի օտարածին իշխանությունները խճճել են բոլոր կողմերի շահերը, ինչի արդյունքում տարածաշրջանում եփվում է նոր պատերազմի կաթսան: Ընդ որում, հնարավոր այդ պատերազմն այս անգամ կարող է ներքաշել բոլոր արտաքին ուժերին:


Հաշվի առնելով ՈՒկրաինայի հետ կապված Ռուսաստանի ռազմա-քաղաքական ծանրաբեռնվածությունը՝ Իրանը փորձում է ինքնուրույն կանխել Հայաստանի կապիտուլյանտների թուլամորթ քաղաքականությամբ նորոգվող տարածաշրջանային նոր աղետը, որը սպառնալիք է նաև Իրանի համար: Ընդ որում, դատելով զորավարժությունների մասշտաբից և ուղղություններից, ԻԻՀ տրամադրվածությունն առավել քան լուրջ է:


Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 46605

Մեկնաբանություններ